20.04.2025
Փաշինյանը բազմիցս է նշել Արայիկ Հարությունյանի հետ ամենօրյա շփումների մասին. Բաղդասարյան
prev Նախորդ նորություն

Երկկողմ հարաբերությունները կշարունակեն ինտենսիվ զարգանալ. ԱԽ քարտուղարը՝ Իրանի դեսպանին

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Աբբաս Բադախշան Զոհուրիին, որն ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում:


ԱԽ քարտուղարը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ այս տարիներին ցուցաբերած աջակցության համար և մաղթել հաջողություններ հետագա աշխատանքներում:


Ա.Գրիգորյանը կարևորել է համատեղ կատարված աշխատանքը՝ հույս հայտնելով, որ երկկողմ հարաբերությունները կշարունակեն ինտենսիվ զարգանալ ի բարօրություն երկու ժողովուրդների:


Դեսպանը նշել է, որ հայ-իրանական երկկողմ հարաբերությունները հիմված են պատմամշակութային հարուստ անցյալի վրա, և վերջին տարիների սերտ փոխգործակցությունը դրա վառ ապացույցն է:


Դեսպանն ընդգծել է, որ Հայաստանից իր հետ տանում է միայն ջերմ հուշեր:


 


 


 

Իրանի և Հայաստանի հարաբերությունները գալիս են խոր անցյալից. Զոհուրին՝  Խաչատուրյանին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար