24.11.2024
Արցախը պաշարված է, Հայաստանը՝ վտանգված. Անդրանիկ Թևանյան
prev Նախորդ նորություն

Ադրբեջանում Արցախի նկատմամբ նոր օպերացիա սկսելու մեծ քարոզչություն է տարվում. Աբրահամյան

Ադրբեջանում Արցախի նկատմամբ նոր օպերացիա սկսելու մեծ քարոզչություն է տարվում, որն ուղղված է և՛ ներքին, և՛ արտաքին լսարանին:


Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:


"Այն, ինչ ակնարկվում է Ադրբեջանից, ենթադրում է, որոշակի սահմանափակ գործողությունների իրականացնում, ռազմական օբյեկտների դեմ հարվածներ, չի բացառվում, նաև որոշ ռազմավարական բարձունքների նկատմամբ վերահսկողության հասնելու փորձ:


Ադրբեջանը սպասում է Արցախի շրջափակումով պայմանավորված ճգնաժամային իրավիճակի պիկին, մյուս կողմից` ցանկանում է ռեալ գնահատել իր գործողությունների հնարավոր միջազգային հետևանքը:
Ադրբեջանը երկու դեպքում խոշոր գործողության կգնա, որոնք միմյանց հետ շաղկապված են:


Առաջին, եթե ստանա միջազգային խոշոր դերակատարների լուռ համաձայնությունը, երկրորդ, եթե այդ նույն դերակատարների հնարավոր արձագանքը հաշվի չառնելով գնա արկածախնդրության, բայց այս դեպքում դրա հետևանքները հաշվարկված չեն:


ՀԳ. Հայաստանի իշխանություն կոչվող ոչնչության գործոնն անիմաստ է քննարկել", - գրել է նա: