23.11.2024
Մամուլի տեսություն. Կառավարությունը «փայ է մտնում» արտագաղթից
prev Նախորդ նորություն

Վրաստանի ԱԳ նախարարը վտանգավոր է համարել Սահակյան-Բիբիլով հանդիպումը

«Հայաստանի խորհրդարանի խոսնակի և Ցխինվալի վարչակազմի ներկայացուցչի հետ հանդիպումը շատ վատ, նշանակալից և վտանգավոր տենդենց է»,- այդ մասին մայիսի 7-ին խորհրդարանի մի շարք հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Թամար Բերուչաշվիլին: Այդ մասին հայտնում է Գրուզիա-օնլայնը:

Բերուչաշվիլին վստահ է, որ այդ քայլերի հետևում կանգնած են «լուրջ և հեռու գնացող պլաններ ունեցող ուժեր»: «Բնականաբար, մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի այդ նպատակները չիրականան և այդ թեմաները չդառնան շահարկման առիթ», - նշել է նա:

«Մեր դեսպանը երկու անգամ եղել է Հայաստանի ԱԳՆ-ում: Վրաստանի վարչապետը զրուցել է իր գործընկերոջ հետ և նրանք գրեթե ներողություն են խնդրել այդ խոսակցությունից հետո: Մենք որոշել ենք այս փուլում չսրել իրավիճակը մինչև դեսպանի հետ կանչումը խորհրդակցությունների համար, սակայն այդ հարցը դրվել է վերահսկողության: Վախենում եմ, որ այդ դեպքը չլինի վերջինը: Հաշվի առնելով թե ինչ ուղենիշ, առաջնահերթություններ և քաղաքականություն է իրականացնում Հայաստանը, թե ինչպիսի իրականության մեջ է ապրում մեր հարևան Հայաստանը, չի բացառվում այս և այլ թեմաների օգտագործումը ի վնաս Վրաստանի»,-հայտարարել է Բերուչաշվիլին:

Մայիսի 4-ին Հայաստանի ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի և Հարավային Օսիայի խորհրդարանի խոսնակ Անատոլի Բիբիլովի հանդիպումը դժգոհության ալիք է բարձրացրել Թբիլիսիում:Հայաստանի դեսպանը կանչվել է Վրաստանի ԱԳՆ բացատրությունների համար:Տեղի է ունեցել նաև հեռախոսազրույց Հայաստանի և Վրաստանի վարչապետների միջև:Հայաստանի ԱԳՆ է այցելել Վրաստանի դեսպան Թենգիզ Շարմանաշվիլին:ՀՀ ԱԺ ներկայացուցիչը իր հերթին հայտարարել է, որ հանդիպումը կրել է մասնավոր, այլ ոչ թե պաշտոնական բնույթ: