23.11.2024
Բաքվի վարչախմբի հետ համաձայնության հասնելը պատրանք է․ Ոսկանյան
prev Նախորդ նորություն

Արցախում բոլոր առումներով վճռվում է հայի ճակատագիրը. Տիգրան Աբրահամյան

Արդեն 200 օր է` Արցախում ապրող մեր քույրերն ու եղայրները թշնամու հետ կոշտ դիմակայության մեջ են, որն արտահայտվում է տոտալ շրջափակմամբ և ադրբեջանական հարձակումներով:


Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:


"Այս ընթացքում ինչեր ասես, որ չի եղել, սակայն արցախցին ծանր իրադրությանը մոտեցել է այն գիտակցումով, որ ազգային ազատագրման շարժման հիմքում դրված սկզբունքներն ու մոտեցումները սակարկման ենթակա չեն և պայքարը պետք է իր տրամաբանական ավարտին հասցնել:


Այս բարդ ճանապարհին հայաստանյան իշխանության ուղերձն արցախցուն ոչ թե սատարման, այլ հանձնվելու ու նահանջելու մասին է:


Արցախում բոլոր առումներով վճռվում է հայի ճակատագիրը` Արցախում, Հայաստանում և Սփյուռքում ապրող, եթե Արցախը ընկավ, ապա հայկական իրականության վախճանը զուտ ժամանակի հարց է դառնալու:


Պինդ կաց Արցախ, դու մենակ չես", - գրել է նա: