Երևանի քաղաքապետարանը բավարարել է «Հայաքվե» նախաձեռնության դիմումը
Այսօր Երևանի քաղաքապետարանը պաշտոնապես պատասխանել է «Հայաքվե» նախաձեռնության ներկայացուցիչ Արամ Պետրոսյանի դիմումին և տեղեկացրել, որ ՀՀ Ազգային Ժողովին «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ առաջարկելու նպատակով ստորագրահավաք իրականացնելու համար բոլոր վարչական շրջանների նստավայրերում նախաձեռնությանը տարածք հատկացնելու վերաբերյալ դիմումը բավարարվել է:
Ստորագրահավաքի ընթացքին կմասնակցեն մեկական հանրային ծառայող՝ ամեն վարչական շրջանից:
«Հայաքվե» նախաձեռնությունը հանդես է գալիս օրենսդրությունը փոխելու առաջարկությամբ՝ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումից հրաժարվելու եւ Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնելու համար խիստ պատիժ նախատեսելու համար։ Դրանով ծանր պատիժ է նախատեսվում Հայաստանի Հանրապետության անունից Արցախն Ադրբեջանի մաս ճանաչող և Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնող գործողությունների համար։