26.11.2024
Եվրոպոլի գործադիր տնօրեն Քեթրին դը Բոլն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
prev Նախորդ նորություն

Հարավային Կովկասում ապակայունացման ռիսկը բարձր է. Փաշինյան

Հայաստանի վարչապետը Twitter-ում գրառում է կատարել՝ միջազգային հանրությանը կոչ անելով Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքները և անվտանգությունն ապահովելու գործնական քայլեր ձեռնարկել:


«Մինչ Լաչինի միջանցքն ապօրինի արգելափակված է, այս գիշեր անօդաչու թռչող սարքի կիրառմամբ ադրբեջանական հարձակման հետևանքով 4 մարդ է զոհվել», - ասված է Նիկոլ Փաշինյանի գրառման մեջ:


«Հարավային Կովկասում ապակայունացման ռիսկը բարձր է», - իր գրառումն ամփոփում է Փաշինյանը:


Արցախի Պաշտպանության բանակն այսօր հաղորդեց, որ հունիսի 28-ին՝ ժամը 01:30-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային միջոցներից կրակ են բացել Մարտունու և Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև ԱԹՍ-ներ։ Հայկական կողմն ունի 4 զոհ: