25.11.2024
Ադրբեջանի ԶՈւ-ն Մարտակերտի շրջանի ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով ականանետ
prev Նախորդ նորություն

Բլինկենը հայտարարել է Միրզոյանի և Բայրամովի հետ բանակցությունների մեկնարկի մասին

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել է Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ բանակցությունների մեկնարկի մասին։


«Այս շաբաթ արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ խաղաղ բանակցություններ վարելով Արտաքին հարաբերությունների ազգային ուսումնական կենտրոնում։


Մենք աջակցում ենք Հայաստանին և Ադրբեջանին, քանի որ նրանք միասին աշխատում են կայուն և արժանապատիվ համաձայնության հասնելու համար: Երկխոսությունը կայուն խաղաղության բանալին է»,- թվիթերի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը:


ԱՄՆ-ում ընթանում են երկկողմ բանակցություններ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի միջև։


Ավելի վաղ ԱՄՆ Պետդքարտուղարությունը հայտնել էր, որ Միրոզյանի ու Բայրամովի բանակցությունները կտևեն մինչև հունիսի 29-ը։