25.11.2024
Լոռու մարզի Շնող-Թեղուտ միջհամայնքային ավտոճանապարհը միակողմանի փակ է
prev Նախորդ նորություն

«Հավերժ ողջ»․ Արենի համայնքում նշեցին «Հիշատակի օրը»

«Հաղորդակցության զարգացման միջազգային ինստիտուտ» հումանիտար հիմնադրամի նախաձեռնությամբ եւ Ռուսաստանի Հաղորդակցության զարգացման ազգային հետազոտական ինստիտուտի (НИИРК) աջակցությամբ հունիսի 5-ից Արենի համայնքում գործում է «Ռուսաց լեզվի և մշակույթի» կենտրոնը, որտեղ իրականացվում են ռուսաց լեզվի անվճար դասընթացներ։


Հունիսի 24-ին «Ռուսաց լեզվի և մշակույթի» կենտրոնի աշակերտները պատրաստել էին միջոցառում՝ նվիրված «Հիշատակի օրվան», որը կրում էր «Հավերժ ողջ» խորագիրը։ Նշենք, որ 1941 թվականի հունիսի 22-ին ֆաշիստական Գերմանիան հարձակվեց Խորհրդային Միության վրա, սկսվեց Խորհրդային Միության պատմության մեջ ամենածանր պատերազմը։ Հունիսի 22-ը հիշատակի օր է պատերազմի մասնակից բոլոր երկրներում։



Արենի համայնքի կենտրոնի միջոցառումը սկսվեց մեկ րոպե լռությամբ, այդ կերպ երեխաներն իրենց հարգանքի տուրքը մատուցեցին ընկած հերոսներին։ Այնուհետև հաջորդեց Լևիտանի հայտնի ձայնը՝ սկսվել է Մեծ հայրենական պատերազմը։ Ռւոսաց լեզվի և մշակույթի սաներն ասմունքեցին հայրենասիրական ոգով բանաստեղծություններ։


Տպավորիչ էր փոքրիկ բեմադրությունը՝ «Журавли» երգի ուղեկցությամբ։ Աշակերտներն իրենց ձեռքերով կռունկների երամ էին պատրաստել, որը երգի հնչյուներրի ներքո «բաց թողեցին»։



«Այս օրը մեր հայրերի, մեր ավագ եղբայրների, Հայրենական պատերազմի ժամանակ Սովետական բանակի ընկած զինվորների հիշատակի օրն է», - նշեց ուսուցչուհի Ծաղիկ Մանուկյանը։


Միջոցառումն ավարտվեց Ռոբերտ Ռոժդենստվենսկու «Помните» ստեղծագործությամբ, որն արտասանեցին բոլոր սաները։



VERELQ-ը հիշեցնում է, որ Ռուսաց լեզվի և մշակույթի կենտրոնի բացումը նպատակ ունի երեխաներին ոչ միայն անվճար սովորեցնելու ռուսաց լեզուն, այլև նրանց ծանոթացնել հայ-ռուսական ընդհանուր պատմությանը, մշակույթին, արվեստին, գրականությանը, ժառանգությանը։


Նշենք, որ Կենտրոններց յուրաքանչյուրն ունի իր անվանումը՝«Տիեզերք», «Գրականություն» և «Արվեստ»։


Մասնակիցների ուսումնական ծրագիրը հարուստ է՝ ներառյալ լեզվի ուսուցում, ընթերցանություն, հանդիպումներ փորձագետների հետ, էքսկուրսիաներ, ինչպես նաև ֆիլմերի և մուլտֆիլմերի դիտումներ, քննարկումներ, տարատեսակ միջոցառումներ։ Նախաձեռնությունը կարևոր է փոքր գյուղերի համար։ Ապագայում նախատեսվում է կենտրոնների գործունեության ընդլայնում։