18.04.2025
Երիտասարդը տարադրամի փոխանակման պատրվակով ՀՀ և ՌԴ քաղաքացիներից 14 մլն դրամ է հափշտակել
prev Նախորդ նորություն

ՀՀ-ում եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը մայիսին աճել է 6,7%-ով

Հայաստանում հարկ վճարողների կողմից 2023թ. մայիսի համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկների տվյալներով` եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 718 266, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը` 45 հազ. 42-ով կամ 6,7%-ով:


Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն։


Ըստ աղբյուրի՝ հարկ վճարողների կողմից դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի (այդ թվում` ՀԴՄ կտրոնների) տվյալներով` 2023թ. մայիսին իրականացվել է 55.3 մլն գործարք` 978.7 մլրդ ՀՀ դրամ արժեքով, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը` քանակային 3.6 մլն գործարքով կամ 7.1%-ով, իսկ արժեքային` 186.2 մլրդ ՀՀ դրամով կամ 23.5%-ով:


 


 

Լոռու մարզի Շնող-Թեղուտ միջհամայնքային ավտոճանապարհը միակողմանի փակ է
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար