20.04.2025
Կաթողիկոսն Էջմիածնում ընդունեց զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին
prev Նախորդ նորություն

Ադրբեջանի ԶՈւ-ն Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի ուղղությամբ խախտել է հրադադարը

Հունիսի 22-ի ժամը 12:50-ից ժամը 22։45-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջանների ուղղությամբ խախտել է հրադադարը կիրառելով հրաձգային զենք։


Այս մասին հայտնում են Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից:


«Ինչպես հաղորդել ենք նախորդիվ, հրադադարի խախտման հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող Մհեր Կամոյի Հակոբյանը։


ՊԲ կողմից իբրև թե իրականացվող ինժեներական աշխատանքները խափանելու մասին հերթական կեղծ հաղորդագրությունը տարածելուց հետո ադրբեջանական կողմը հունիսի 22-ի ժամը 13։40-ից ժամը 14։20-ն ընկած ժամանակահատվածում Ճարտար համայնքի հատվածում հրաձգային զենքից կրակ է բացել գյուղատնտեսական աշխատանքներ կատարող տրակտորի ուղղությամբ։


Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։


Հունիսի 23֊ի ժամը 09։30-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է»,- տեղեկացնում են Արցախի ՊՆ-ից:


 


 

«Moody’s»-ը վերահաստատել է ՀՀ սուվերեն վարկանիշը՝ հեռանկարը փոխելով բացասականից «կայուն»
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար