25.11.2024
Ադրբեջանի հատուկ ծառայությունը փորձում Է քաղաքացիներից տեղեկություններ կորզել․ Արցախի ԱԱԾ
prev Նախորդ նորություն

Արցախի արտգործնախարարը հյուրընկալել է ցեղասպանագետ Արա Քեթիբյանին

Օրերս Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունում ԱՀ արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը հյուրընկալել է ավստրալահայ գիտնական, ցեղասպանագետ Արա Քեթիբյանին, ում գործունեության վերջին տարիներն ամբողջությամբ նվիրված են Հայոց ցեղասպանությանն ու հայկական հարցին առնչվող մի շարք հոդվածների ուսումնասիրությանը, որոնք նա հավաքել է ամերիկյան Washington Times, New York Times, Los Angeles Times, Chicago Tribune հեղինակավոր թերթերից և հրատարակել տասնյակից ավելի հատորներում։


Այս մասին տեղեկանում ենք Արցախի ԱԳՆ-ից: 


Սերգեյ Ղազարյանը շնորհակալություն է հայտնել Արա Քեթիբյանին և ընդգծել նրա գիտական գործունեության խիստ պահանջվածությունը հատկապես ստեղծված իրողություններում, երբ Ադրբեջանը շարունակում է Արցախում իրականացնել էթնիկ զտումների, ցեղասպան գործողությունների քաղաքականություն։