8.06.2025
Ադրբեջանի կողմից օտարերկրացիների սպանության փորձի դեպքի առթիվ քրեական վարույթ է սկսվել
prev Նախորդ նորություն

ՄԻՊ-ը Երասխի դեպքերի մասին․ Կրակը եղել է նպատակային և թիրախավորված

2023 թվականի հունիսի 13-14-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ստացվել են ահազանգեր առ այն, որ ադրբեջանական զինված ուժերը թիրախային կրակոցներ են արձակել ՀՀ Արարատի մարզի Երասխ համայնքի ուղղությամբ:


ՄԻՊ-ից հայտնում են, որ կրակահերթերը եղել են նպատակային և թիրախավորված. վնասվել են քաղաքացիական նշանակության օբյեկտներ, այդ թվում՝ նոր կառուցվող մետալուրգիական գործարանը և համայնքի բնակչին պատկանող ավտոմեքենան:


Այսօր՝ հունիսի 14-ի առավոտյան, գործարանի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի կրակոցների պատճառով վիրավորում է ստացել Հնդկաստանի երկու քաղաքացի, ովքեր տեղափոխվել են բուժհաստատություն և վիրահատվել:


Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում շարունակվում են մի քանի ուղղություններով փաստահավաք աշխատանքները, ամփոփումից հետո Պաշտպանը հանդես կգա հայտարարությամբ:


 


 


 

Խիստ կարևոր է միջազգային պատվիրակությունների այցելությունը Արցախ․ Վարդանյան
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին