25.11.2024
Կաթողիկոսն ընդունեց միաբանական համագումարի գործող և նորընտիր հանձնախմբերի անդամներին
prev Նախորդ նորություն

«Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» շարժման համակարգող է ընտրվել Ռուբեն Վարդանյանը

«Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման խորհրդի՝ հունիսի 12-ին կայացած նիստում ընտրվել է Շարժման Գործադիր կոմիտեն:


Աշխատանքային խմբի կողմից Խորհրդին է ներկայացվել Շարժման Գործադիր կոմիտեի առաջին կազմի ընտրության կարգը, որը հաստատվել է միաձայն։ Համաձայն կարգի՝ Գործադիր կոմիտեի անդամները կարող են ընտրվել Շարժման մշտական գործող մարմնի՝ Խորհրդի կազմից:


Գործադիր կոմիտեն ընտրվել է հետևյալ կազմով՝


Գործադիր կոմիտեի համակարգող՝ Ռուբեն Վարդանյան,


անդամներ՝ Դավիթ Մանուկյան, Նարինե Աղաբալյան, Անդրանիկ Սարգսյան, Գարիկ Աբրահամյան և Հայկ Ավանեսյան։


Գործադիր կոմիտեն իրականացնելու է Շարժման գործունեության ընթացիկ ղեկավարումը։