25.11.2024
Սյունիքում ավտովթարի հետևանքով մահացած երկու անձինք պայմանագրային զինծառայողներ են. ՔԿ
prev Նախորդ նորություն

Աշոտ Փաշինյանը նաև արվեստագե՞տ է. Երևանում կբացվի նրա ցուցահանդեսը

Արտ Բազիսը ներկայացնում է Աշոտ Փաշինյանի (2000) և Վահագն Մանգասարյանի (1998) ընտրված աշխատանքները՝ Երևանի իր Ստուդիո 20 հասցեում: «Պատկերացման ձևեր» խորագրով այս ցուցադրությունը, որը կգործի 2023 հունիսի 13-ից հուլիսի 7-ը, առաջին համագործակցությունն է երիտասարդ նկարիչների եւ Արտ բազիսի միջեւ, որի արդյունքում կցուցադրվեն նախկինում հանրայնորեն չցուցադրված գործեր։


Երկու արվեստագետներն էլ կիսատ թողելով արվեստի ակադեմիական կրթությունը՝ ստեղծել են անընդհատ նկարելու, սովորելու, իրարից սովորելու եւ իրար հետ սովորելու մի փորձառություն, որտեղ գույնի, գծի եւ պատկերի պատկերացումները քաղաքական դիրքորոշում արտահայտելու այնպիսի ազդեցիկ ձեւեր են՝ անդասակարգ հասարակության դրությունը մոտեցնելու համար։ Արվեստագետները մի կողմ են թողել տրադիցիայով եկած աստիճանակարգային այնպիսի սխեմաները, երբ ինչ-որ երկարատեւ տքնաջան փնտրտուքներից հետո նկարիչը պետք է գտնի բնորոշելի իր պատկեր-ացման ձեւը՝ արտադրելով նկարաշարեր՝ մրցակցող հանրությունների պահանջների համար։ Արվեստագետները համարում են, որ լավ նկարել իմանալը միգուցե խանգարում է լավ նկարելուն։


Աշոտ Փաշինյանի հիմնական հոգսը նկարելն է։ Նա սկսել է նկարել՝ նկարչություն չիմանալով։ Սկզբում աբստրակցիաներ, կոնստուտիվիստական կոլաժներ էր անում, սակայն տարիներ առաջ՝ կոլեկտիվ նկարչական առօրյան մեծ դեր ունեցավ նկարչության մասին պատկերացումների ձեւավորման համար։


Վահագն Մանգասարյանի հիմնական գործը նկարելն է։ Չնայած ծնվել է նկարչի ընտանիքում եւ մանկությունից նկարել, սակայն ինչ-որ պահից, իր համար հեղափոխական պահից սկսած այլ կերպ է սկսել նկարել, եւ հենց այդ կերպ նկարված գործերն են ներկայացված այս ցուցահանդեսին։ Նա համարում է, որ նախկինում ինքը հենց նկարում էր վատ՝ գիտուն նկարողների նման։


Ցուցահանդեսին ներկայացված են արվեստագետների լակոնիկ ու հստակ նկարված աշխատանքները՝ ինքնադիմանկարների եւ նատյուրմորտների, ճեպանկարների միջոցով։