Միրզոյանի հայտարարությունը, թե ժողովուրդը չի տվել Նիկոլին մանդատ բանակցելու, սուտ է
Արարատ Միրզոյանի մանիպուլատիվ հայտարարությունը, թե Հայաստանի ժողովուրդը չի տվել Նիկոլին մանդատ՝ բանակցելու Արցախի կարգավիճակի մասին ՝ սուտ է: Այս մասին գրում է Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
"Նիկոլ Փաշինյանն Արայիկ Հարությունյանի երդմնակալության ժամանակ խոստանում էր՝ «2018 -ի թավշյա հեղափոխությունը նպաստելու է Արցախի ինքնորոշման միջազգային ճանաչմանը»:
ՔՊ նախընտրական ծրագիրն այն մասին է, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, Ադրբեջանի կազմում չլինելու իրավունքը պետք է պաշտպանվի:
Այսինքն՝ 680. 000 մարդ տվել է Նիկոլին Արցախի կարգավիճակի հարցով զբաղվելու մանդատ: Արարատ Միրզոյանն անբարոյաբար, լկտիաբար ստում է:
Ավելին, եթե չունես նման մանդատ, Նիկո՛լ, ի՞նչ իրավունքով ես սահմանափակում Արցախի ժողովրդի հնարավոր բանակցային բովանդակությունը Բաքվի հետ՝ իրավունքներով և անվտանգությամբ:
Եթե Հայաստանը պատրաստվում է ստորագրել մի փաստաթուղթ, որն ունենալու է միջազգային ուժ, հետո Արցախի ժողովուրդն ո՞ւմ «աշխարհաքաղաքական հետույքով» է կարողանալու պաշտպանել իր ինքնորոշման իրավունքը",- գրել է Աշոտյանը: