14.12.2024
Փաշինյանի կեղծ ու սարսափելի կոդերը՝ Արցախի հանձնման արդարացում, Հայաստանի հանձնում
prev Նախորդ նորություն

Այդ ճանապարհը չի կարող սպասարկել նույնիսկ Վայոց ձորին և Սյունիքին կապող հոսքերը. Ոսկանյան

Երևի հարյուր անգամ մեքենայով անցել եմ Վեդի-Ուրցաձոր-Լանջանիստ-Լուսաշող-Լանջառ-Զանգակատուն ճանապարհով, որն այլընտրանք է Երասխ-Տիգրանաշեն-Զանգակատուն հիմնական մայրուղու։ Ոտքով էլ շրջել եմ տարածքի սարուձորերում. գեղատեսիլ վայրեր են, լի՝ հայկական պատմամշակութային հուշարձաններով ու բնության հրաշք տեսարաններով։ Այս մասին գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը ու շարունակում.

"Սակայն նշված ճանապարհը ներկա վիճակում չի կարող սպասարկել ոչ միայն Հայաստան-Իրան, այլ նաև Հայաստանի մնացյալ հատվածը Վայոց ձորին և Սյունիքին կապող տրանսպորտային հոսքերը՝ հատկապես Շաղափ-Լանջանիստ նեղ ոլորաններով հատվածում, որտեղով նույնիսկ մարդատար մեքենան է դժվարությամբ անցնում, իսկ կցորդիչով բեռնատարը չի կարողանա շարժվել, ինչպես նաև Վեդի քաղաքում, որտեղ ընդսմենը մի քանի նման բեռնատար կառաջացնեն հսկայական խցանում։

Այս իմաստով Տիգրանաշենի դերն ամենևին էլ գերագնահատված չէ. այն իրոք ռազմավարական նշանակության նաև միջազգային ճանապարհի կարևորագույն հատված է, և ինչպես հայկական հողի ամեն սրբազան կտոր, չպետք է հանձնվի թշնամուն",- գրել է Ոսկանյանը։


Հիշեցնենք, Մոլդովայում վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց են ուղղել՝ իր նշած 1975թ քարտեզով Տիգրանաշենը Հայաստանի՞նն է, թե՞ Ադրբեջանինը.


«Շատ կոնկրետ չասեմ, բայց ենթադրենք մենք ելնում ենք այն կանխավարկածից քաղաքական մակարդակով, որ էդտեղ եղել է Քյարքի: Ենթադրենք մենք ասում ենք՝ պետք է գնանք իրավական հիմքերը նայենք: Քաղաքական առումով, եթե կպարզվի, որ էդ քարտեզով Ադրբեջանինն է, մենք ոչ մի խնդիր չունենք, եւ փաստ չի, որ Ադրբեջանը կուզի Արծվաշենը վերադարձնի եւ Քյարքին վերցնի: Բայց եթե նույնիսկ էդպես է, ես ուզում եմ, որ էդ հարցի արժեքը չգերագնահատենք, որովհետեւ այնպիսի անկլավ չկա, որը մեզ համար կառաջացնի ճանապարհային ն անլուծելի պրոբլեմ…Անկլավների հարցն այսօր հաճախ օգտագործում են Հայաստանի հանրության վրա հոգեբանական ազդեցության համար, ասում են, վայ կա մի անկլավ, որ այսինչ քարտեզով պատկանում է Ադրբեջանին… Վերջերս ոչ պաշտոնապես գնացել էի Ոսկեպար գյուղ, այնտեղ մարդիկ հարցրին՝ ինչ է լինելու, ես ասացի՝ ժողովուրդ, դեռ որեւէ կոնկրետ որոշում չկա,բայց եկեք այդ հարցի շուրջ լարվածությունը թուլացնենք»,-ասաց Փաշինյանը: