Հիմա ի՞նչ սպասել անգլոսաքսերի այս այցից. սպասեք տարածաշրջանում սրացումների...
Հայաստանում են գտնվում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության՝ Եվրոպայի հարցերով պետնախարար Լեո Դոքերթին և ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի ներկայացուցիչներ գեներալ-մայոր Քիթ Ֆիլիփսը և Պատրիկ Պրայորը:
ՀՀԿ Խորհրդի անդամ Արթուր Թովմասյանը նկատում է, որ ՄԹ պետնախարարի և Պենտագոնի ռազմական հետախուզության վարչության երկու բարձրաստիճան աշխատակիցների ժամանումը, որոնց առաջադրանքները ներառում են հետախուզական և տեխնիկական միջոցներ հավաքելը, և ՄԹ ու ԱՄՆ ղեկավարությանը ռազմաքաղաքական բնույթի գաղտնի տեղեկատվություն տրամադրելը, որոշակի մտքեր և հարցեր է առաջացնում։
"Ի՞նչ համագործակցության մասին են պատրաստվում երեք պրոֆեսիոնալ հետախույզներ խոսել Հայաստանի կառավարության հետ, նկատի ունեմ կառավարչի հայտարարությունը, որն ուղղված է Արցախը հանձնելուն և Ռուսաստանին Անդրկովկասից դուրս մղելուն, բավական հետաքրքիր է, թե ինչի կհանգեցնի այս այցը։
Հիմա ի՞նչ սպասել անգլոսաքսերի այս այցից, պատասխանեմ հայտնի իռլանդական մի ասացվածքով. «Եթե երկու հարևան կռվում են, նշանակում է, որ երեկ նրանցից մեկի տանը գիշերել է անգլիացի». սպասեք տարածաշրջանում սրացումների...»,- գրել է Թովմասյանը: