24.11.2024
Եթե ձեզ իշխանությունն է հետաքրքիր, դուք բան չեք անի, եթե պետությունը՝ կգնաք մինչև վերջ
prev Նախորդ նորություն

Ադրբեջանի հետ ոչ միայն հնարավոր չէ խաղաղ գոյակցություն, այլ որևէ զիջում. Վարդան Ոսկանյան

Տեղաբնիկ մի քանի ժողովուրդների բնօրրանների ապօրինի բռնազավթման, նրանց հանդեպ ցեղասպանության, ուծացման և «ադրբեջանականացման», տարածքի կովկասյան, հայկական և իրանական պատմության ու մշակույթի աղճատման և յուրացման քաղաքականությամբ և օսմանյան սվիններով միայն 1918թ. առաջին անգամ պատմության ասպարեզ մուտք գործած արհեստածին Ադրբեջանը չի կարող ունենալ ոչ միայն տարածքային ամբողջականություն, այլ նաև գոյության իրավունք։ Այս մասին գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:


Նա նաեւ նշել է. «Հարավային Կովկասի մարմնի վրա, ցավալիորեն, գոյացած քաղցկեղային այս պալարը խաթարել և խաթարում է մեր տարածաշրջանի ոչ միայն բնականոն քաղաքական ու քաղաքակրթական զարգացումը, այլ նաև ագրեսիայի, ծավալապաշտության և մարդատյացության մշտական աղբյուր է իր ամբողջովին բարբարոսական բնույթով ու վարչախմբով, ուստի դրա հետ ոչ միայն հնարավոր չէ խաղաղ գոյակցություն, այլ որևէ զիջում, քանզի դա դուռ է բացելու նոր ցեղասպանության և վայրագությունների»։


Ավելի վաղ Արցախի խորհրդարանը կոչ էր արել բոլոր հայերին թույլ չտալ, որ Հայաստանի իշխանությունները հանձնեն Ղարաբաղը: Արցախի օրենսդիր մարմինն այսպես է արձագանքել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մայիսի 22-ի հայտարարությանը, որով նա վերահաստատել է Արցախը Ադրբեջանի կազմում ընդգրկելու իր պատրաստակամությունը, և որը մեծ վրդովմունք ու զայրույթ է առաջացրել Արցախի Հանրապետությունում: