21.04.2025
Սուրեն Պապիկյանը անակնկալ այցելել է N զորամաս
prev Նախորդ նորություն

Ձերբակալվել է Ճամբարակի համայնքապետը. ԶԼՄ

Երեկ երեկոյան հերթական միջադեպն է տեղի ունեցել պարեկների մասնակցությամբ։ Ճամբարակ համայնքում պարեկները մոտեցել են իր մեքենայում նստած Վազգեն Ադամյանին, որը Ճամբարակի համայնքապետն է։


Նրանք փաստաթղթեր են պահանջել, և երբ Ադամյանը փորձել է բացատրել, թե ով է, սկսվել է բանավեճ, որը հետո վերածվել է ծեծկռտուքի։


ՀՀ Քննչական կոմիտեից MediaHub-ին հայտնեցին, որ դեպքի առնչությամբ երեք անձ կա ձերբակալված, որոնցից մեկը հենց Ճամբարակի համայնքապետն է։


«Ընդհանուր առմամբ, միջադեպին մասնակցել է 25 անձ»,-մեզ հետ զրույցում ասաց ՔԿ մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։


Այլ մանրամասներ Աբրահամյանը չհայտնեց։

Քննարկվել են Հայաստանի և Բրազիլիայի տնտեսական հարաբերությունների ընդլայնման ուղիները
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար