21.04.2025
Վերջնական համաձայնությունը հասանելի է, շարունակելու ենք օգնել ՀՀ-ին և Ադրբեջանին. Բլինքեն
prev Նախորդ նորություն

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալեց դպրոցականներին

Մայիսի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց Երևանի Լևոն Միրիջանյանի անվան թիվ 155 դպրոցի աշակերտներին։

Հանդիպման սկզբում դպրոցականները հայրենասիրական բանաստեղծությունների կատարումներով հաճելի անակնկալ մատուցեցին Հայոց Հայրապետին։

Այնուհետև Նորին Սրբությունն իր հայրական սերն ու օրհնությունը բերելով աշակերտներին՝ իր գնահատանքը բերեց դպրոցի մանկավարժներին ու տնօրինությանը հայորդիներին հայեցի դաստիարակություն և կրթություն ապահովելու, հայրենիքի ու ազգային արժեքների հանդեպ սիրո բարձր գիտակցություն սերմանելու համար։

Ամենայն Հայոց Հայրապետը հորդորեց դպրոցականներին լավ սովորել, սիրել հայրենիքը և մայրենի լեզուն, որպեսզի դառնան հայ ժողովրդի ու Հայաստան աշխարհի արժանի զավակները։


 

Վահագն Խաչատուրյանը կմասնակցի Չարլզ Երրորդի թագադրության հանդիսավոր արարողությանը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար