19.04.2025
Չեխիան մտահոգված է ԼՂ-ում մարդասիրական իրավիճակով. վարչապետ
prev Նախորդ նորություն

Սահմանամերձ բնակավայրերի ԲԿ-ները կստանան անհրաժեշտ ու թանկարժեք սարքավորումներ

Արյան փոխներարկման 2 սարք կտրամադրվի Իջևանի և Կապանի բժշկական կենտրոններին, անզգայացման 5 սարք` երկուսը Իջևանի, մեկական Վարդենիսի, Վայքի և Գորիսի բժշկական կենտրոններին:

Անհրաժեշտ ու թանկարժեք այս սարքավորումներն արդեն Հայաստանում են, օրեր անց կլինեն համապատասխան բուժհաստատություններում: Սահմանամերձ այս բժշկական կենտրոններին աջակցությունը տրամադրվել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից:

Սարքավորումների հանձնման արարողությանը առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը բարձր է գնահատել ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետ գործակցությունը, մասնավորապես` մարզային հիվանդանոցները նորագույն և առաջնային սարքավորումներով համալրելու կարևոր գործում:


 

Ինչ է կատարվել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում. ՔԿ-ն պարզաբանում է
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար