22.11.2024
ԳՇ պետի թույլտվությամբ ցույց տվեցին այն, ինչ պետք չէր. ընդդիմադիր պատգամավորն է ահազանգում
prev Նախորդ նորություն

ՀՀ-ն չպետք է անի քայլեր, որոնք կխախտեն նրա դիրքը իբրև ՌԴ բարեկամի ու դաշնակցի. Սաֆարյան

Օրվա հրամայականն այն է, որ չի թուլանում Արևմուտք-ՌԴ գլոբալ աշխարհաքաղաքական առճակատումը, որը հսկայական ջանքեր է խլում երկու կողմերից էլ և որոշում աշխարհում զարգացումների ընթացքը: Այս մասին «Միջազգային հումանիտար զարգացման» ՀԿ-ն կողմից հրավիրված «Հարավային Կովկասի անվտանգության ճարտարապետությունը. առկա իրողություններն ու հնարավոր միտումները» խորագրով կլոր սեղան-քննարկմանը հայտարարեց «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ նախագահ, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը:

Նրա խոսքով՝ այս առճակատումը լուրջ սպառնալիք է ստեղծել ՌԴ համար՝ անվտանգային, տարածքային ամբողջականության և այլ առումով, և այս պայմաններում Ռուսաստանը ջանքեր է գործադրում աշխարհում իր բարեկամներին չկորցնելու, նրանց հետ հարաբերություններն ամրացնելու և ամրապնդելու համար:

“Հարավային Կովկասում ուեննք մի վիճակ, երբ Արևմուտքի երկրները ակտիվ գործունեություն են ծավալում տարածաշրջանի բոլոր երեք երկրներում և ընթանում է լուրջ մրցակցություն իրենց ազդեցությունն ունենալու և ամրապնդելու ուղղությամբ: Մենք պետք է հասկանանք, որ ՌԴ և Արևմուտքի միջև ԼՂ հակամարտության կարգավորման տեխնոլոգիայի և բովանդակության հարցում հակասություն չկա՝ ընդունելի է այն մոտեցումը, որ Մադրիդյան սկզբունքների հիման վրա պետք է լինի ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը: Բայց կա հակասություն, թե ո՞վ և ինչպե՞ս է առաջ մղելու այդ գործընթացը, և այստեղ տեսնում ենք, որ խնդիրներ են առաջանում, և անչափ կարևոր է, որպեսզի մեր երկիրը չդառնա աշխարհաքաղաքական բախման թատերաբեմ: Ռուսաստանին Հարավային Կովկասը շատ հետաքրքիր է մի քանի պատճառներով, որոնցից մեկը Իրանի հետ հարաբերությունները զարգացնելն է և Հյուսիս-Հարավ միջանցքը գործարկելը, և այս տեսանկյունից ՌԴ-ն տանում է միջնորդական քայլեր տարածաշրջանի երկրների միջև համագործակցղություն ստեղծելու և խաղաղության գործընթացը առաջ տանելու համար”,- ասաց նա:

Հայաստանն այսօր մի քանի խնդիր ունի. Նախ, աշխարհաքաղաքական բարդ զարգացումների պայմաններում չկորցնել զինակիցների, դաշնակիցների, չխաթարել իր ունեցած ելակետային դիրքերը, այլ փորձել գտնել ռեսուրսներ այդ դիրքերն ամրապնդելու համար: Երկրորդ. Հյուսիս-Հարավ միջանցքի ստեղծումը ՀՀ-ին օգուտ է և ՀՀ-ն դրանով ևս ուժեղանում է և սա պետք է հասկանան Երևանում: Երրորդ. Ընդունելով ՌԴ միջնորդ դերը, ՀՀ-ն պետք է չանի քայլեր, որոնք կվնասեն նրա իմիջին և կխախտեն նրա դիրքը իբրև ՌԴ բարեկամի ու դաշնակցի: Ստեղծված պայմաններում ՀՀ-ն ջանքեր պետք է գործադրի վստահելի գործընկերի դերը պահպանելու համար, վստահ է քաղաքական վերլուծաբանը:

«Հայաստանի անվտանգության ապահովմանն ուղղված բոլոր գործողությունները պետք է միմյանց միջև հակասություններ չունենան: Մեր պատմական շահը պահանջում է այսօր ընթացող պրոցեսների համերաշխություն»,- շեշտեց Սաֆարյանը:

Նա նաև զգուշացրեց՝ ՌԴ-Արևմուտք առճակատման ֆոնին փնտրել օգուտներ, դիվիդենտներ ուղղակի մեծ միամտություն է, որը փոքր երկրները իրենց թույլ տալ չեն կարող:

“Կարևոր է զսպվածություն ցուցաբերել և զսպվածությամբ հանդես գալը միջազգային հարաբերություններում և չկորցնել ՌԴ դաշնակից լինելու հանգամանքը”,- հավելեց Արամ Սաֆարյանը: