30.04.2025
Al Arabiya: Մոսուլի գրոհը սկսվել է
prev Նախորդ նորություն

Վլադիմիր Եվսեև. Հալեպի ազատագրումը կարող է երկարաձգվել

Սիրիական Հալեպ քաղաքի ազատագրումը կառավարական ուժերի կողմից կարող է երկարաձգվել։ Այդ մասին հայտարարել է ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրենի տեղակալ, ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը։

Նա նշել է, որ ամենաիդեալականը կլինի Հալեպի ազատագրումը, սակայն դա կարող է երկարաձգվել, փոխանցում է РИА Новости–ին։

Փորձագետի խոսքով, Ջեբհատ Ան–Նուսրային պետք է շրջափակել Իդլիբ նահանգում։ Ըստ նրա, ահաբեկիչներին Իդլիբից կարելի է դուրս մղել միայն դեպի Թուրքիա։ Սակայն Արևմուտքը պետք է զգուշանա, որ այդ գրոհայինները կարող են Թուրքիայից տեղափոխվել Եվրոպա։

SANA–ի փոխանցմամբ, այս պահին կառավարական ուժերը վերահսկում են Հալեպի հարավ–արևմտյան Մանյան շրջանը, գրոհայինները վերահսկում են քաղաքի արևելյան հատվածը։
Ադրբեջանցի հրապարակախոս Ռաուֆ Միրկադիրովը քաղաքական ապաստան է խնդրել Շվեյցարիայում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ blog.ostrovok.ru
30.04.2025
Հայաստանը դեսպանություն է բացում Օմանում ռազմավարական կապերն ամրապնդելու նպատակով