24.11.2024
Ի՞նչ է քննարկվել ՔՊ-ի երեք ժամ տևած նիստում. ՄԱՄՈՒԼ
prev Նախորդ նորություն

«Նիկոլ Փաշինյան» անվանումը համարժեք է դարձել կորստին, զիջմանը և ողբերգությանը. Աբրահամյան

Իշխանությունը հասարակության ուզում է համոզել, թե Ադրբեջանի հետ բանակցելու, պայմանավորվելու և խաղաղություն ապահովելու հնարավորություն և ունակություն ունի: Այս մասին գրում է ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

«Առանց անվտանգային շինարարարության, առանց արտաքին համարժեք քաղաքականության, առանց արդյունավետ պետական կառավարման ո´չ պայքարի, ո´չ հաղթանակի հնարավորություն չի լինելու:

Ադրբեջանի առաջ ստորանալով, զիջելով, հանդուրժելով խաղաղություն երբեք չի լինելու: «Նիկոլ Փաշինյան» անվանումը համարժեք է դարձել կորստին, զիջմանը և ողբերգությանը:

Փառք ու պատիվ այն զինվորականներին, ովքեր այս ծանր վիճակում իրենց վրա են վերցնում իրադրության ողջ ծանրությունը և մարտ վարում:

Հավերժ փառք այս ու սրան նախորդող ժամանակահատվածում նահատակված մեր հերոսներին»,- գրել է Աբրահամյանը: