25.11.2024
Արցախի պետնախարարի մոտ քննարկվել են խաղաղապահների հետ համագործակցության ուղղությունները
prev Նախորդ նորություն

Սանոսյանն ու Ղարիբաշվիլին քննարկել են տարբեր ոլորտներում համագործակցությունը

ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին, Վրաստան կատարած եռօրյա այցի շրջանակներում, այսօր ընդունել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

Հանդիպմանը ներկա էին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, ինչպես նաև Վրաստանի ՏԿԵ նախարար Իրակլի Կարսելաձեն:

Կողմերը քննարկել են Հայաստանի և Վրաստանի միջև տարբեր ոլորտներում համագործակցությանը և բարիդրացիական հարաբերություններին առընչվող հարցեր:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են տարածաշրջանային և ենթակառուցվածքային ոլորտներում երկու երկրների միջև համագործակցությանն ու նշված ուղղությամբ հարաբերությունների հետագա զարգացմանը: