14.09.2025
Ադրբեջանցիները Ասկերանի շրջանում կրակել են դաշտում աշխատող խաղաղ բնակչի ուղղությամբ
prev Նախորդ նորություն

Արցախի պետնախարարի մոտ քննարկվել են խաղաղապահների հետ համագործակցության ուղղությունները

Այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի հետ համագործակցության ապահովման կենտրոնի նորանշանակ ղեկավարի և աշխատակազմի աշխատողների մասնակցությամբ: Այս մասին հայտնում է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը:


"Քննարկվել են խաղաղապահների հետ համագործակցության ուղղությունները, աշխատանքի կազմակերպման եղանակները, Կենտրոնի իրավասությանը վերաբերող հարցերի կապակցությամբ որոշումներ ընդունելու սկզբունքներն ու մոտեցումները, գործունեությունը իրավական կարգավորման ենթարկելու հետ կապված հարցերը",- գրել է պետնախարարը:

Սանոսյանն ու Ղարիբաշվիլին քննարկել են տարբեր ոլորտներում համագործակցությունը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` parliament.am
08.09.2025
Ընդդիմությունը փորձել է ահաբեկչությամբ տապալել խաղաղությունը. Հայկ Կոնջորյան