22.04.2025
Վահագն Խաչատուրյանը Մեքսիկայի սենատորների հետ քննարկել է իրավիճակը Լաչինի միջանցքում
prev Նախորդ նորություն

ԱԳՆ-ում քննարկել են տարածաշրջանային անվտանգության և խաղաղության հարցեր

Ապրիլի 5-ին ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Խորվաթիայի խորհրդարանի Խորվաթիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Դավոր Իվո Շտիրի գլխավորած պատվիրակությանը։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային անվտանգության և խաղաղության հարցերի:

Նախարարի տեղակալը ներկայացրել է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիաների արդյունքում տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև 2022թ․ դեկտեմբերից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում առկա հումանիտար ճգնաժամի մանրամասները:


Ընդգծվել է Արդարադատության միջազգային դատարանի կողմից փետրվարի 22-ին կայացված որոշման կարևորությունը, համաձայն որի, ի թիվս այլոց, Ադրբեջանը պետք է ձեռնարկի անհրաժեշտ բոլոր միջոցները՝ ապահովելու Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան տեղաշարժը երկու ուղղություններով:

Սլովակիան իր աջակցությունն է հայտնում ԼՂ ճգնաժամի ազդեցության գոտում գտնվող ժողովրդին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան