23.11.2024
ԱԱԾ վտանգավոր հայտարարությունը՝ ադրբեջանական տեղակայումների վերաբերյալ
prev Նախորդ նորություն

Անընդունելի է մոտեցումը, թե «այս վայրում ընտրել են ՔՊ, եթե թուրքը եկել է այդտեղ, արդար է»

Հայաստանում չկա և չի կարող լինել, դիցուք, «Իշխանասարի հանրապետություն», «Տեղի հանրապետություն» և այլն։ Այս մասին գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը՝ ավելացնելով, որ, հետևաբար, միգուցե զգացական մակարդակում ընկալելի, բայց համակարգային առումով արմատապես անընդունելի է այն մոտեցումը, թե «այսինչ վայրում ընտրել են ՔՊ, ուրեմն եթե թուրքը եկել է այդտեղ, արդար է», չպետք է տեղ ունենա մեզանում։


«Թուրքը եկել է մեր հայրենիք՝ Հայաստանի Հանրապետություն, որովհետև Հայաստանը միասնական օրգանիզմ է, այլ ոչ թե միմյանց հետ կապ չունեցող գյուղական և քաղաքային համայնքների կոնգլոմերացիա, և հնարավորության դեպքում ոչնչացնելու է բոլորիս անխտիր, անկախ նրանից, որ ոմանք հեզորեն կմեկեն իրենց վզերը կտրելու, իսկ մյուսները կընկնեն միայն վերջին փամփուշտը կրակելուց հետո»,- գրել է Ոսկանյանը։


VERELQ-ը հիշեցնում է, որ Ադրբեջանի ԶՈՒ-ն դիրքային առաջխաղացում է ունեցել Սյունիքի մարզում: Երեկոյան ԱԱԾ-ն հայտարարեց, թե հինգ կետում ադրբեջանական կողմը սահմանից 100-300 մետր ավելի առաջ է տեղակայվել: