25.11.2024
Կապահովվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրումը
prev Նախորդ նորություն

Արցախի ԱԺ-ն միաձայն հավանություն է տվել Սահմանադրական փոփոխությանը

Մարտի 23-ին հրավիրվել է Արցախի ԱԺ հերթական նիստ:

Բացելով նիստը՝ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ներկայացրել է նստաշրջանի ու նիստի օրակարգերը:Դրանք հաստատելուց հետո պատգամավորները քննարկել են ԱՀ Սահմանադրության փոփոխությունը, որը ներկայացվում է երկրորդ ընթերցմամբ: ԱԺ գլխադասային՝ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովն առաջին ընթերցումից հետո նախագծի վերաբերյալ առաջարկություն չի ստացել: Խորհրդարանը քվեարկությամբ միաձայն հավանություն է տվել Սահմանադրական փոփոխությանը:

ԱԺ նախագահը ներկայացրել է փոփոխության Սահմանադրությանը համապատասխանելիությունը որոշելու հարցով Գերագույն դատարան դիմելու վերաբերյալ ԱԺ որոշման նախագիծը: 32 կողմ ձայնով այն հավանության է արժանացել: Հարցի քննարկումը ընդհատվել է մինչև Գերագույն դատարանից պատասխան ստանալը:

Հաջորդիվ խորհրդարանը փակ գաղտնի քվեարկությամբ՝ 21 կողմ, 11 դեմ ձայների հարաբերակցությամբ ԱՀ Վերաքննիչ դատարանի դատավոր է նշանակել Արսեն Ամիրջանյանին:

Օրինագծերից պատգամավորները քննարկել են «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագծերը:

«Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը ընդունվել է առաջին ընթերցմամբ, «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը՝ վերջնական տեսքով:

«Յոթերորդ գումարման Ազգային ժողովի հաշվիչ հանձնախումբ ստեղծելու մասին» 2020 թվականի մայիսի 21-ի ԱԺՈ-001-7 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» հարցը ներկայացրել է պատգամավոր Էդուարդ Աղաբեկյանը: Նա փոփոխության անհրաժեշտությունը հիմնավորել է ԱԺ բնականոն գործունեության ապահովմամբ: Որոշման նախագիծը հանձնաժողովում քննարկելու առաջարկով հանդես է եկել պատգամավոր Արթուր Հարությունյանը: Առաջարկն ընդունվել է:

Օրակարգի վերջին կետով նախատեսված պատգամավորական հայտարարություններ չհնչեցին: