25.11.2024
Ապրիլի 15-ից մինչև հունիսի 15-ը կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ
prev Նախորդ նորություն

Կապահովվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրումը

Կառավարությունն ընդունել է որոշում՝ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ագրեսիայի հետևանքով վիրավորում (վնասվածք) ստացած կամ հոգեկան առողջության խնդիր ձեռք բերած՝ առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն չունեցող զինծառայողներին սոցիալական աջակցության տրամադրման վերաբերյալ։


Շահառուները դրամական օգնությունը՝ միանվագ 500 000 դրամի չափով, ստանալու համար դիմումը պետք է ներկայացնեին էլեկտրոնային եղանակով՝ մինչև 2022 թ. դեկտեմբերի 15-ը։ Սակայն նախարարության տեղեկատվության համաձայն՝ բազմաթիվ զինծառայողներ սահմանված կարգով չեն ներկայացրել դիմում սոցիալական աջակացությունը ստանալու համար՝ տարբեր հանգամանքներով պայմանավորված: Ըստ այդմ՝ դրամական օգնությունը ստանալու համար կարող են ներկայացնել մինչև 2023 թ. դեկտեմբերի 15-ը:


Անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունն ապահովելու նպատակով կառավարությունն ընդունել է որոշում: 57 անհայտ կորած համարվող զինծառայողների ընտանիքների աջակցության տրամադրումը, որը կազմում է ամսական 300.000 դրամ, դադարեցվել է 2023թ. մարտի 1-ից: Առկա իրողություններով պայմանավորված՝ առաջարկվում է աջակցության վճարման ժամկետը երկարաձգել մինչև 2023 թ. ապրիլ ներառյալ: Մեկ այլ որոշմամբ էլ որոշվել է շարունակել քաղաքացիական անհայտ կորածների, ինչպես նաև գերեվարվածների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման գործընթացը: