26.11.2024
Դիմաշ Կուդայբերգենի «Stranger» համաշխարհային շրջագայության հաջորդ կանգառը Երևանն է
prev Նախորդ նորություն

Եթե կան մարդիկ, ովքեր կարծում են իրենք բացառություն են, չարաչար սխալվում են. պետնախարար

Մեզանում անբարեխիղճների ու անպատասխանատուների առկայության պատճառով պետությունը իր ռեսուրսները շարունակաբար օգտագործում է այդպիսինների գործողությունները կանխելու կամ դրանց հետևանքները վերացնելու ուղղությամբ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի Հանրապետության պետնախարար Գուրգեն Ներսիսյանը:


«Այդպիսի ուղղություններից է շուկայում ապրանքների մանրածախ գների վերահսկողությունը: Պետական լիազոր մարմինները շարունակաբար աշխատում են այս ուղղությամբ, վեր հանում այդ երևույթին նպաստող պատճառներն ու պայմանները, հայտնաբերում չարագործներին: Եթե կան մարդիկ, ովքեր կարծում են, որ իրենք բացառություն են, չարաչար սխալվում են: Գնաճի պատճառ հանդիսացող հերթական դեպքերի բացահայտումը դրա վառ ապացույցն է»,- նշել է Ներսիսյանը: