25.11.2024
Եթե կան մարդիկ, ովքեր կարծում են իրենք բացառություն են, չարաչար սխալվում են. պետնախարար
prev Նախորդ նորություն

ԱՊՀ երկրներում 2023 թվականը ռուսաց լեզվի տարի է հռչակված. հանդիպում Մայր Աթոռում

Մարտի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ժողովուրդների հոգևոր միասնության միջազգային հիմնադրամի նախագահ փ․գ․դ․ Վալերի Ալեքսեևին։

Հանդիպմանը հիմնադրամի նախագահը, ուրախություն հայտնելով վերստին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին իր այցի առիթով, Վեհափառ Հայրապետին ներկայացրեց անցած տարիների ընթացքում հիմնադրամի արձանագրած ձեռքբերումները և առաջիկա անելիքները։ Այս կապակցությամբ պրն․ Վ․ Ալեքսեևը տեղեկացրեց նաև ԱՊՀ երկրներում 2023 թվականը ռուսաց լեզվի տարի հռչակման առիթով հիմնադրամի կողմից ծրագրվող միջոցառումների, ի մասնավորի «Ռուս գրողները և ուղղափառությունը» տասներկու հատորանոց մատենաշարի շնորհանդեսի վերաբերյալ։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը, իր օրհնությունն ու բարեմաղթանքները բերելով Ժողովուրդների հոգևոր միասնության միջազգային հիմնադրամի նախագահին, գնահատանքով անդրադարձավ հիմնադրամի գործունեությանը, որն ուղղված է քրիստոնյա ժողովուրդների միջև հոգևոր-մշակութային կապերի ընդլայնմանն ու զորացմանը, հոգևոր-բարոյական արժեքների պաշտպանությանն ու ամրապնդմանը, Եկեղեցիների հոգևոր, կրթական ու սոցիալական առաքելությանը սատարելուն։ Նորին Սրբությունը ողջունեց նաև ներկայացված ծրագրերը, որոնք պիտի նպաստեն փոխճանաչմանը և ժողովուրդների միջև մշակութային կապերի սերտացմանը։

Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց երկրների և ժողովուրդների առջև ծառացած մարտահրավերներին, տարածաշրջանում առկա անվտանգային սպառնալիքներին, ինչպես նաև խաղաղության և կայունության հաստատման ուղղությամբ ներդրվող ջանքերին։