24.11.2024
 Գորիսի բժշկական կենտրոն է դիմել ազգությամբ ռուս երկու զինծառայող. պարզաբանում
prev Նախորդ նորություն

Քանի ուժային բալանսը չհավասարակշռվի, պատերազմի վտանգը միշտ կա. Խաչատրյան

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում խոսեց խաղաղության պայմանագրի և դրա ուղղությամբ կատարվող աշխատանքների մասին:


«Ադրբեջանին խաղաղությունը ձեռ չի տալիս: Մենք հիմա խաղաղության պայմանագիրն այնպես ենք մշակում, որ իր մեջ չպարունակի պատերազմական գործողություններ սկսելու վտանգներ: Դրա համար է այդ տեքստն օնլայն գնում-գալիս: Անընդհատ խմբագրում ենք ու տեսնում, որ Ադրբեջանը փորձում է տալ ձևակերպումներ, որոնց իրականացումը կարող է լեգիտիմացնել ուժային գործոնը: Զուգահեռ հասկանում ենք, որ պատերազմից խուսափելու լավագույն ճանապարհը համարժեք բալանսավորված ուժային կառույց՝ բանակ ունենալն է, որով հիմա զբաղված ենք: Քանի ուժային բալանսը չհավասարակշռվի, պատերազմի վտանգը միշտ կա:


Մենք ասում ենք, որ եթե խաղաղության պայմանագիրը ստորագրենք, դա երաշխիք չէ խաղաղության, որովհետև մենք գործ ունենք մեծ հնարավորությունների տիրապետող, թշնամաբար տրամադրված հարևանի հետ»,- ասաց Խաչատրյանը: