6.12.2024
Մամուլի տեսություն. Ռոբերտ Քոչարյանի մերձավոր շրջապատը վերադառնում է իշխանության
prev Նախորդ նորություն

Հայաստանը 5 կետով բարելավել է դիրքը ՀԲ Doing Business 2017 զեկույցում

Հայաստանը ՀԲ Doing Business 2017-ի զեկույցում զբաղեցնում է 38-րդ հորիզոնականը 190 երկրի շարքում, հայտնում է ՀԲ հայաստանյան գրասենյակի մամուլի ծառայությունը:

«Հայաստանը բարելավել է իր դիրքը 5 կետով` Doing Business-ի 2016-ի զեկույցում ՀՀ-ն 43-րդն էր (վերահաշվարկի արդյունքում, որը պայմանավորված էր նոր մեթոդաբանությամբ և զեկույցում Սոմալիի տնտեսության ընդգրկման հաշվին)»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Doing Business 2017-ի զեկույցում Հայաստանը 1.47 կետով բարելավել է նաև «հեռավորությունը սահմաններից» ցուցանիշը` հասցնելով այն 72.16%-ի` նախորդ 73.63%-ի փոխարեն:

Նշվում է, որ Հայաստանը բարելավել է դիրքերը 2 ոլորտում` վարկի ստացում և պայմանագրերի կիրառում: Մասնավորապես, վարկերն ավելի մատչելի են դարձել, շնորհիվ գործարքների ապահովման մասին նոր օրենքի:

Համաշխարհային բանկի հաղորդագրության մեջ նշվում է, որ ըստ բիզնեսի արդյունավետության համախառն գնահատականի Doing Business-2017-ի առաջին տեղում Նոր Զելանդիան է, երկրորդը Սինգապուրն է, երրորդը` Դանիան, որին հաջորդում են ՉԺՀ Հատուկ վարչական շրջան Հոնկոնգը, Կորեայի Հանրապետությունը, Նորվեգիան, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն, Շվեդիան և Նախկին հարավսլավական հանրապետություն Մակեդոնիան:
Հայաստանն առաջ է ՌԴ-ից (40), Մոլդովայից (44), Ադրբեջանից (65), Ղրղզստանից (75), Ուկրաինայից (80), Ուզբեկստանից (87) և Տաջիկստանից (128):