24.11.2024
Արցախի ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց Սահմանադրության փոփոխության նախագիծը
prev Նախորդ նորություն

Ադրբեջանցիներն անկանոն կրակ են բացել էտման աշխատանքներ կատարող 3 քաղաքացու ուղղությամբ

Մարտի 15-ին ժամը 11-ի սահմաններում, ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի հերթապահ մասում հաղորդում է ստացվել, որ Ամարասի հովտի «Խազազին տակ» կոչվող տեղանքի հարակից խաղողի այգիներում 3 քաղաքացի էտման աշխատանքներ կատարելիս հայտնվել են հարակից ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային զինատեսակներով արձակվող անկանոն կրակոցների տակ։

Այս մասին հայտնում են Արցախի ՆԳՆ-ից:

Կրակոցների հետևանքով դադարեցվել է գյուղատնտեսական աշխատանքները։ Դեպքի մասին տեղեկությունները փոխանցվել են ռուսական խաղաղապահ զորակազմին։

Տուժածներ չկան: