Ի՞նչ էր անում Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 23-ին․ Փաշինյանի պնդման հետքերով. CIVILNET
Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի՝ դեկտեմբերի 23-ին Մոսկվայում Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպումից հրաժարվելը քննարկումների առիթ դարձավ։
Նիկոլ Փաշինյանը մարտի 14-ին լրագրողների հետ հանդիպմանը անդրադարձավ այդ հարցին՝ հավաստիացնելով, որ Միրզոյանը չէր մեկնել հանդիպման, և այն հետաձգվել էր օբյեկտիվ իրավիճակների հետ կապված, և նախարարի այդ օրերին Հայաստանում գտնվելը կենսական անհրաժեշտություն էր։
«Այդ հանդիպման չկայանալն իրականում սուր ճգնաժամի հետ էր կապված՝ ոչ թե հանդիպում բոյկոտելու, այլ այդ իրավիճակում անհրաժեշտ էր, որ ՀՀ արտգործնախարարը լինի Երևանում՝ այդ նոր սկսված իրադրության կառավարման, միջազգային հարթակներում գործունեության և այլնի հետ կապված»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ առաջիկայում Միրզոյանը կմեկնի Մոսկվա։
Ադրբեջանը Լաչինի միջանքը փակել է 2022-ի դեկտեմբերի 12-ից։
Դեկտեմբերի 23-ին Միրզոյանը հիփոթեքային վարկի պայմանագիր է ստորագրել
CivilNetCheck-ը վերջերս գրել էր, որ արտգործնախարար Արարատ Միրզոյանը 2022-ի դեկտեմբերին վարկով նոր առաձնատուն է ձեռք բերել Կոտայքի մարզի Քասախ գյուղում:
Առանձնատան կադաստրային փաստաթղթերում առկա էր նաև Բանկի, վաճառողի և գնորդի մեջև կնքված հիփոթեքային պայմանագիրը, որի տակ անձանբ ստորագրել է Արարատ Միրզոյանը։ Պայմանագիրի կնքման ամսաթիվը 2022-ի դեկտեմբերի 23-ն է, այսինքն՝ Մոսկվայում երեք արտգործնախարարների հանդիպման օրը։