20.04.2025
Ալեն Սիմոնյանը Բահրեյնում հանդիպել է Հնդկաստանի խորհրդարանի նախագահին
prev Նախորդ նորություն

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Իրաքի խորհրդարանի պատվիրակությանը

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը մարտի 14-ին ընդունել է Իրաքի Ներկայացուցիչների պալատի Իրաք-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մոհամմեդ Սադիկ Մոհամմեդի գլխավորած պատվիրակությանը:


Ողջունելով իրաքցի խորհրդարանականներին` Ռուբեն Ռուբինյանն ընդգծել է, որ վերջին տարիներին ակտիվացել են միջխորհրդարանական հարաբերությունները: ԱԺ փոխնախագահի խոսքով երկու ժողովուրդներն ունեն հազարամյա բարեկամական ավանդույթներ եւ կապեր, որոնք ամուր հիմք են միջպետական փոխգործակցության համար:


Կողմերը խոսել են տնտեսական, մշակութային, կրթական ոլորտներում համագործակցության հնարավորությունների մասին:


Իրաք-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար: Նա նշել է, որ Հայաստան են այցելել զարգացնելու խորհրդարանական մակարդակով փոխգործակցությունը:


Հյուրերը նշել են, որ աջակցում են տարածաշրջանում խաղաղություն հաստատելուն ուղղված հայկական կողմի ջանքերին:


 

Ի՞նչ էր անում Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 23-ին․ Փաշինյանի պնդման հետքերով. CIVILNET
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար