24.11.2024
ՀԺՄ-ն կոչ է անում ապահովել բոլոր լրատվամիջոցների մասնակցությունը Նիկոլ Փաշինյանի ասուլիսին
prev Նախորդ նորություն

Կսահմանվեն ԵԱՏՄ ապրանքային նշանին, դրա միասնական գրանցմանը վերաբերող հասկացությունները

Նախաձեռնությամբ սահմանվում են ԵԱՏՄ ապրանքային նշանին, ապրանքային նշանի հայտին եւ ապրանքային նշանների միասնական գրանցմանը վերաբերող հասկացությունները: ԵԱՏՄ ապրանքային նշանը գրանցելու նպատակով ավելացվել է պետական լիազոր մարմնի գործառույթ, ներդրվել է ապրանքային նշանի նկատմամբ իրավունքների տարածաշրջանային սպառման սկզբունքը` գործող միջազգային սպառման սկզբունքի փոխարեն:


Նվազեցվել են ապրանքային նշանի գրանցումը չեղյալ ճանաչելու համար դրա չօգտագործման ժամկետները. գործող 5 տարվա փոխարեն սահմանվել է 3 տարի: Այս դրույթները համապատասխանեցվել են «ԵՏՄ մասին» պայմանագրի, ԵՄ-Հայաստան Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի դրույթներին: Այս մասին ասել է Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գեւորգյանը Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի` հունվարի 9-ի նիստում:


Հանձնաժողովն առաջին ընթերցմամբ քննարկել է «Ապրանքային նշանների մասին» եւ Քաղաքացիական օրենսգրքում Կառավարության առաջարկած փոփոխությունները: Նիստը վարել է հանձնաժողովի փոխնախագահ Վաղարշակ Հակոբյանը:


Նախաձեռնությունն արժանացել է հանձնաժողովի հավանությանը: