24.11.2024
Ալիևը հետաքրքրված չէ նոր լայնամասշտաբ հակամարտությամբ. Թոմաս դե Վաալ
prev Նախորդ նորություն

Միակ փրկությունը ազգային իշխանության վերականգնումն է. Վարուժան Գեղամյան

Այս տարի աղետալի կորուստներ են սպասվում։ Միակ փրկությունը ազգային իշխանության վերականգնումն է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է թուրքագետ Վարուժան Գեղամյանը։


«Արցախի ճանապարհը 24 օր է՝ փակ է։


Հասկանո՞ւմ եք՝ 24 օր լիակատար շրջափակում է մեր երկրի մի մասում՝ մեր նման հայերի հանդեպ, որոնք չեն ուզում հանձնվել ու լքել իրենց տները։


Էս աղետալի իրավիճակում կա մի մեղավոր ու մի պատասխանատու՝ ՀՀ դե-ֆակտո թուրքամետ իշխանությունը։ Ուրիշ ոչ մեկ։ Ոչ մեկ։ Ոչ մի պետություն հայերի պաշտպանելու հանձնառության առաջնային մանդատ չունի, բացի ՀՀ դե-ֆակտո իշխանությունից։ Ոչ մեկ, բացի հայտնի անուններից, որոնք ավարտվում են «յան»-ով։


Ու եթե կարծում եք, որ «սա էլ կանցնի, կգնա», ասեմ, որ թուրք-ադրբեջանական քաղաքականությունը արցախահայության հանդեպ արածն անելու է բոլոր հայերին՝ հերթով ու շատ արագ։ Ու երբ նմանատիպ իրավիճակում հայտնվեն, օրինակ, Վայքի բնակիչները, ՀՀ դե-ֆակտո ղեկավարությունը էլի Թումանյան է մեջբերելու ու մտահոգություն հայտնելու։ Այլ բան չի անելու։


Այս տարի աղետալի կորուստներ են սպասվում։ Միակ փրկությունը ազգային իշխանության վերականգնումն է», - գրել է նա։