25.11.2024
Հարցականի տակ են համաշխարհային տնտեսական համակարգի հիմնարար սկզբունքները. Փաշինյան
prev Նախորդ նորություն

Իրանը դեմ է օտարերկրացիների ներկայությանը թե՛ Ադրբեջանում, թե՛ Հայաստանում. Աբդոլլահիան

Իրանը դեմ է այս տարածաշրջանում օտարերկրացիների ներկայությանը թե՛ Ադրբեջանում, թե՛ Հայաստանում։ Այս մասին հոկտեմբերի 20-ին Երևան ժամանելուն պես հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանը։


Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանը հինգշաբթի երեկոյան ժամանել է Հայաստանի մայրաքաղաք Երևան։ Ամիր-Աբդոլլահյանը Երևանում է իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հրավերով։


Իրանի արտգործնախարարը հանդիպումներ կունենա Հայաստանի մի շարք պաշտոնյաների, այդ թվում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։


Իրանի և Հայաստանի արտգործնախարարներն ուրբաթ օրը ներկա կլինեն Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության բացման արարողությանը։


«Մենք ակնկալում ենք երկարաժամկետ համագործակցություն երկու երկրների միջև, և այս այցի ընթացքում փաստաթուղթ կկազմվի», - Երևան ժամանելուն պես ասաց իրանցի բարձրաստիճան դիվանագետը։


«Մենք դեմ ենք այս տարածաշրջանում օտարերկրացիների ներկայությանը թե՛ Ադրբեջանում, թե՛ Հայաստանում»,- հավելեց նա։


Գոհունակություն հայտնելով Իրանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառության ծավալների առնչությամբ, որն անցյալ տարվա համեմատ աճել է ավելի քան 43%-ով, Ամիր-Աբդոլլահիանն ասել է. «Մենք հույս ունենք երկու երկրների միջև առևտրի ավելի բարձր մակարդակ տեսնել»։