ԵՄ-ն սկսել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին մոնիտորինգի առաքելության տեղակայումը
Եվրամիությունը հինգշաբթի սկսել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակի մոնիտորինգի առաքելության տեղակայումը։ Այս մասին Բրյուսելում եվրոպական գագաթնաժողովի մեկնարկից առաջ լրագրողներին տված հարցազրույցում ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Խոսեպ Բորելը, փոխանցում է РИА Новости-ն։
«Այս առաքելության տեղակայումը սկսվել է այսօր», - ասել է Բորելը: Նա նաև ասել է, որ մտադիր է եվրոպացի առաջնորդներին տեղեկացնել այս առաքելության վերաբերյալ հոկտեմբերի 17-ին ԵՄ ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ ընդունված որոշման մասին։
Հայ-ադրբեջանական հակամարտության սկզբից ի վեր առաջին անգամ Եվրամիությունը դիտորդական առաքելություն կտեղակայի Հայաստանում՝ Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով։ Եվրամիության խորհուրդն արդեն հաստատել է մինչև 40 մոնիտորինգ իրականացնող փորձագետներ այնտեղ ուղարկելու որոշումը։