24.11.2024
Ադրբեջանական ԶՈւ-ն կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
prev Նախորդ նորություն

Միխայիլ Միշուստինը ժամանել է Երևան

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը ժամանել է Երեւան, որտեղ հոկտեմբերի 20-21-ը տեղի կունենա Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը։


Ռուսաստանի Դաշնության կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հինգշաբթի օրը կկայանա միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը։ Ուրբաթ օրը ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարները կհանդիպեն Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։ Նույն օրը տեղի կունենա Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստ՝ լայն ձևաչափով։


Հանդիպման ընթացքում կքննարկվեն եվրասիական ինտեգրման, ինչպես նաև ասոցիացիայի ներքին շուկայի գործունեության, այդ թվում՝ ապրանքների տեղաշարժի խոչընդոտների վերացման, արդյունաբերական համագործակցության և մաքսային ու սակագների կարգավորման արդիական հարցեր։


Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու թվային օրակարգին, մասնավորապես՝ ԵԱՏՄ ինտեգրված տեղեկատվական համակարգի զարգացման և կատարելագործման հեռանկարներին, ապրանքների էլեկտրոնային առևտրի կառավարման միասնական վերլուծական համակարգի մշակմանը։


Կդիտարկվի գազի, ինչպես նաև նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների ձևավորման վերաբերյալ համաձայնագրերի նախապատրաստման ընթացքը։