23.11.2024
Հայ Առաքելական Եկեղեցի. փոխհատուցել կորուստը, թե՞ ստիպել հարկեր վճարել
prev Նախորդ նորություն

ՏԻՄ ընտրություններ. Հայկական ընդդիմությունը ջախջախիչ պարտություն է կրում

Հոկտեմբերի երկուսին ՀՀ-ի 292 համայքներում ու քաղաքներում տեղի են ունեցել ՏԻՄ ընտրություններ, այդ թվում Երևանից հետո ՀՀ խոշորագույն Գյումրի և Վանաձոր քաղաքներում:

Նախնական տվյալներով, երկու քաղաքներում էլ հաղթանակ են տարել իշխող ՀՀԿ-ի թեկնածունեը: Գյումրիում հաղթել է գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանը՝ 34.64%, երկրորդ տեղում է ԲՀԿ՝ 21.7%, երրորդ տեղում է Հայկական վերածնունդը՝ 10.62%, չորորդ տեղում ԳԱԼԱ-ն՝ 10.49%: Այսպիսով, Գյումրու ավագանիում ներկայացված կլինեն միայն այս չորս քաղաքական ուժերի անդամները:

ԱԺ-ում ընդդիմադիր խմբակցություններ ունեցող ուժերը՝ ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը, Քաղաքացիական պայմանագիրը, որը գլխավորում է Նիկոլ Փաշինյանը, ջախջախիչ պարտություն են կրել: Բացառություն է կազմել միայն ԲՀԿ-ն:

Նույն իրավիճակն է նաև Վանաձորի քաղաքապետի ընտրություններում: Իշխող ՀՀԿ-ը ստացել է 37.55%, ԲՀԿ-ն՝ 27.54%, Հայկական վերածնունդը՝ 13.27%, ՀՅԴ-ն՝6.37%: Ընտրությունները փաստացի աչքի ընկան ոչ թե ընդդիմադիր ուժերի՝ իշխանության դեմ պայքարով, այլ միմյանցից ձայն փախցնելու պայքարով:

Սևան քաղաքում իշխող ՀՀԿ-ն աջակցում էր ոչ թե գործող քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանին, այլ նրա հակառակորդին՝ Սարգիս Մուրադյանին, ով էլ հաղթանակ է տարել: Մարտունիում գործող քաղաքապետը պարտվել է անկախ թեկնածու Արմեն Ավետիսյանին:

Եղել են նաև փոխադարձ մեղադրանքներ՝ զանգվածային խախտումների, լցոնումների ու ընտրակաշառքների շուրջ: ՏՒՄ ընտրությունները լուրջ քննություն էին իշխող ՀՀԿ-ի համար ՝ խորհրդարանական ընտրություններից առաջ: