25.11.2024
ՊԵԿ-ը պարզաբանում է Ղրիմի կամրջի վրա պայթյունի հետ կապված հրապարակումները
prev Նախորդ նորություն

ԱՄՆ Պետդեպը մտահոգ է ռազմագերիների նկատմամբ բռնությունների մասին նոր հաղորդումներով

ԱՄՆ Պետդեպարտամենտը մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական հակամարտությունում ռազմագերիների նկատմամբ բռնության նոր հաղորդագրությունների կապակցությամբ։


Նշենք, որ հաղորդագրության մեջ չի նշվում, որ խոսքը կոնկրետ հայ զինվորականների մասին է։ Ավելին` օրերս նոր տեսանյութ է հայտնվել հայ ռազմագերիների խոշտանգումների մասին։


«Խորապես անհանգստացած եմ սեպտեմբերի 12-14-ի մարտերի ընթացքում ռազմագերիների նկատմամբ բռնությունների մասին նոր հաղորդումներով, մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն լիարժեք և օբյեկտիվ հետաքննության արդյունքներով: Հոկտեմբերի 4-ին 17 հայ ռազմագերիների վերադարձը Բաքու նշանակալից և դրական քայլ էր դեպի առաջ»,- ասվում է ԱՄՆ Պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյի` Թվիթերում կատարած գրառման մեջ։