26.11.2024
Երևանում կայացել է Հայաստանի վարչապետի և Արցախի նախագահի հանդիպումը
prev Նախորդ նորություն

Բաքուն հայտնում է Երևանին ընդլայնված փաստաթուղթ ներկայացնելու մասին

Հայաստանին ներկայացված են 5 հիմնարար սկզբունքների հիման վրա առավել ընդլայնված տարրեր։ Հայկական կողմը ժամանակ է խնդրել նրանց ծանոթանալու համար։ Այս մասին լրագրողներին ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները։


Նա նշեց, որ մինչ այժմ Հայաստանի կողմից այս հարցում արձագանք չկա։


«Մենք ամբողջական տեղեկատվություն չունենք, թե հաջորդ հանդիպմանը Հայաստանի կողմից արձագանք կլինի՞ այս հարցի առնչությամբ, թե՞ լրացուցիչ ժամանակ կպահանջվի, սակայն, ընդհանուր առմամբ, կան մի քանի ոլորտներ, որոնցից յուրաքանչյուրով առաջ շարժվելը կարևոր է:


Ամեն անգամ հանդիպումների ժամանակ առաջին հերթին քննարկվում են խաղաղության պայմանագրի, հաղորդակցությունների բացման, սահմանազատման թեմաները»,- ասել է Բայրամովը։