28.09.2026
Ադրբեջանական զորքերը պետք է դուրս բերվեն Հայաստանի ինքնիշխան տարածքից. Իզաբել Դյումոն
prev Նախորդ նորություն

Բորելը Բայրամովին տեղեկացրել է ԵՄ առաքելության նախապատրաստման մասին

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը և ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը քննարկել են Պրահայում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների, Ֆրանսիայի և Եվրոպական խորհրդի նախագահի հանդիպման արդյունքները։


Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Բորելը Բայրամովին տեղեկացրել է ԵՄ առաքելության նախապատրաստման մասին, բարձր է գնահատել Պրահայի հանդիպման արդյունքները, նշել է ԵՄ հանձնառությունը տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը։


Ադրբեջանի արտգործնախարարն իր հերթին խոսել է Պրահայի հանդիպումից ակնկալիքների մասին՝ տարածաշրջանում խաղաղության հաստատմանը նպաստելու և մոտ ապագայում Հայաստանի հետ սահմանի սահմանազատման ուղղությամբ աշխատանքներ սկսելու կարևորության մասին։

ԵԽ գլխավոր քարտուղարը տեղեկություններ է հայցել հայ ռազմագերիների գնդակահարության մասին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` hetq.am
24.09.2026
Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը կանգ չի առել. Ալեն Սիմոնյան