28.11.2024
Էմանուել Մակրոնն ՀՀ Անկախության տոնի առթիվ շնորհավորել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին
prev Նախորդ նորություն

«Միր» քարտերի սպասարկման վերաբերյալ որոշումը ՀՀ բանկերն ինքնուրույն կկայացնեն․ ԿԲ

Հայաստանի առևտրային բանկերն ինքնուրույն որոշումներ կկայացնեն ռուսական «Միր» վճարային համակարգի քարտերի սպասարկման վերաբերյալ՝ կապված Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների հետ։ Այս մասին հայտնեցին ՀՀ կենտրոնական բանկից:


«ՀՀ առեւտրային բանկերն ինքնուրույն են կառավարում իրենց ռիսկերը, այդ թվում՝ պատժամիջոցների հետ կապված: Ինչ վերաբերում է հաճախորդների սպասարկմանը, առեւտրային բանկերն իրենց սպասարկման պայմանների փոփոխությունների դեպքում պատշաճ կտեղեկացնեն հաճախորդներին»,- հայտնել են ՀՀ ԿԲ-ից՝ պատասխանելով «Միր» քարտերի սպասարկումը դադարեցնելու հնարավորության մասին հարցին։