21.05.2025
ԱՀ ԱԺ խմբակցությունների ղեկավարները հանդիպել են ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատարի հետ
prev Նախորդ նորություն

Էմանուել Մակրոնն ՀՀ Անկախության տոնի առթիվ շնորհավորել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ՀՀ Անկախության տոնի առթիվ շնորհավորել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին:

«Թանկագի՛ն պարոն Նախագահ,

Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի կապակցությամբ հղում եմ Ձեզ, ինչպես նաև բարեկամ հայ ժողովրդին, խաղաղության, երջանկության և բարգավաճման բարեմաղթանքներս։

Մեր երկու երկրների միջև բարեկամությունը հին է և ամուր։ Մենք օրինակելի համագործակցություն ենք զարգացնում բոլոր ոլորտներում, մասնավորապես, նկատի ունեմ մեր կողմից ընդունված երկկողմ տնտեսական ճանապարհային քարտեզը և մարտի 9-ին Փարիզում կայացած «Հավակնություններ՝ Ֆրանսիա-Հայաստան» միջոցառումը, որը միավորեց տեղական իշխանություններին, քաղաքացիական հասարակությանը և տնտեսական դերակատարներին՝ մշակելու նոր նախագծեր։ Ավելին, գիտեք՝ Հայաստանը կարող է ապավինել Ֆրանսիայի լիակատար աջակցությանը ժողովրդավարության և օրենքի գերակայության ամրապնդմանն ուղղված իր ջանքերում։

​Ֆրանսիան հաստատակամ է շարունակել իր գործունեությունը՝ հօգուտ ձեր տարածաշրջանում կայունության, խաղաղության և բարգավաճման։ Ֆրանսիան վճռականորեն օժանդակում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին և Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող և դրանից բխող հարցերի կարգավորմանը։ Ֆրանսիան իր աջակցությունն է ցուցաբերում ի նպաստ Եվրամիության ջանքերի՝ առաջ մղելու կողմերի միջև երկխոսությունը՝ միաժամանակ մնալով լիովին հանձնառու Մինսկի խմբի համանախագահի իր դերում։ Այս առումով կարող եք ապավինել իմ անձնական հանձնառությանը՝ ի շահ մեր ժողովուրդների։

​Հաճեցեք ընդունել, պարոն Նախագահ, խորին հարգանացս հավաստիքը:


Շնորհավորանքներս և հարգանքով՝ 



Էմանուել Մակրոն

Նորին գերազանցություն պարոն Վահագն Խաչատուրյան

Հայաստանի Հանրապետության նախագահ»,- նշված է ուղերձում։


 


 


 

«Միր» քարտերի սպասարկման վերաբերյալ որոշումը ՀՀ բանկերն ինքնուրույն կկայացնեն․ ԿԲ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mediamax.am
19.05.2025
Բաքվի նախապայմանները չեն խոչընդոտի խաղաղության պայմանագրին. Ալեն Սիմոնյան