28.11.2024
Լավրովը ՄԱԿ-ում կհանդիպի ՀԱՊԿ երկրների արտգործնախարարների հետ
prev Նախորդ նորություն

Պուտինը Ռուսաստանում մասնակի մոբիլիզացիայի մասին հրամանագիր է ստորագրել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հատուկ տեսաուղերձում հայտնել է, որ հրամանագիր է ստորագրել մասնակի մոբիլիզացիայի մասին։


Նրա խոսքով՝ հրամանագիրը ստորագրվել է պաշտպանության նախարարության առաջարկով՝ հանուն Ռուսաստանի, նրա ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանության։


«Զինվորական ծառայության զորակոչի կենթարկվեն միայն այն քաղաքացիները, ովքեր ներկայումս գտնվում են պահեստազորում և, առաջին հերթին, զինված ուժերում ծառայած, զինվորական որոշակի մասնագիտություններ և համապատասխան փորձ ունեցող անձինք։ Զինվորական ծառայության զորակոչվածները, նախքան ստորաբաժանումներ ուղարկելը, կանցնեն լրացուցիչ ռազմական պատրաստություն՝ հաշվի առնելով հատուկ ռազմական գործողության փորձը»,- ասել է Պուտինը։


Հրամանագրի կատարման միջոցառումները սկսվում են սեպտեմբերի 21-ից։


ՌԴ նախագահը նաև ասել է, որ կառավարությանը, ՊՆ-ին ամբողջությամբ և հնարավորինս սեղմ ժամկետներում հանձնարարականներ է տվել՝ որոշելու Լուգանսկի և Դոնեցկի հանրապետությունների կամավորների և մարտիկների իրավական կարգավիճակը։ «Դա պետք է լինի նույնը, ինչ սովորական զինվորականներինը՝ ներառյալ բժշկական օգնությունը, սոցիալական երաշխիքները», - ընդգծել է Պուտինը։