24.11.2024
Բլինքենը ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներին կոչ է արել կրկին հանդիպել մինչև ամսվա վերջ
prev Նախորդ նորություն

ՀԱՊԿ-ը միջոցներ է ձեռնարկում Ադրբեջանի և ՀՀ միջև իրավիճակի սրումը նվազեցնելու համար.Պուտին

ՀԱՊԿ-ը միջոցներ է ձեռնարկում Ադրբեջանի և Հայաստանի միջև իրավիճակի սրումը նվազեցնելու համար: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ մի շարք երկրների դեսպանների հավատարմագրերի հանձնման արարողության ժամանակ։


Նրա խոսքով՝ Ռուսաստանի համար մտերիմ երկրների միջև ցանկացած կոնֆլիկտային իրավիճակ լուրջ անհանգստություն է առաջացնում։


Նա կոչ է արել Բաքվին և Երևանին հարգել հրադադարը և հետևել եռակողմ հայտարարություններին։


«Մենք բոլորին կոչ ենք անում զսպվածություն դրսևորել, խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը և վճռականորեն հետևել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարություններին»,- ընդգծել է Պուտինը։


ՌԴ նախագահը հորդորել է ելնել նրանից, որ լուծման բանալին Ռուսաստանի խորհրդատվական օգնությամբ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հանձնաժողովի շրջանակներում համատեղ աշխատանքի մեջ է։